Տարածաշրջանային

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

1 րոպեի ընթերցում

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մեկնարկել են Ճկուն ոգի-2023 (Agile Spirit-2023) բազմազգ զորավարժությունները՝ օդադեսանտային ուժերի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վրաստանը 11-րդ անգամ է ընդունում Agile Spirit-2023 զորավարժությունները: Վարժանքների առաջին ցուցադրական բաղադրիչը տեղի է ունեցել Վազիանիի ռազմական օդակայանի տարածքում», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության 173-րդ դեսանտային բրիգադի անձնակազմը վայրէջք է կատարել օդակայանի տարածքում։ Պաշտպանության նախարարությունում հավելել են, որ ԱՄՆ-ի զինվորականները դեսանտավորվել են ամերիկյան C-17 բազմանպատակային ռազմափոխադրական ինքնաթիռից։

Զորախաղերի մասնակիցներին են դիմել և հաջողություններ մաղթել Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ-մայոր Գեորգի Մատիաշվիլին, ինչպես նաև հանրապետության պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցում է 21 երկրից ժամանած ավելի քան 3000 զինվորական։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում