Հայ պատանի բռնցքամարտիկները ռեկորդային ցուցանիշ են գրանցել Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է 13 մեդալ, ինչը այս տարիքային խմբում ռեկորդային է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, մեր մարզիկներից Լիաննա Ժամհարյանն արդեն իսկ ապահովել է եզրափակչի ուղեգիրն ու առնվազն արծաթե մեդալը։ Աղջիկների պայքարում Աստղիկ Խաչատրյանը բավարարվել է բրոնզով։

Իսկ ահա Համեստ Աֆրիկյանը 46, և Անահիտ Հարությունյան 48 կգ քաշային կարգում կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար։

Եզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն նաև հետևյալ բռնցքամարտիկները։

46 կգ Գոռ Կարապետյան

48 կգ Սուրեն Կատվալյան

50 կգ Կարեն Զախարյան

54 կգ Արսեն Դարբինյան

60 կգ Արսեն Կարապետյան

63 կգ Ֆելիքս Պապիկյան

66 կգ Վոլոդյա Կիրակոսյան

80 կգ Հրաչ Խաչատրյան

90 կգ Արամ Թումանյան։

Հայերեն فارسی Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար