Տարածաշրջանային

Իրանի հարավ-արևելքում մոտ 500 մարդ է տուժել ավազամրրիկից

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում մոտ 500 մարդ է տուժել ավազամրրիկից

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը պատուհասած ավազամրրիկի հետևանքով 1 մարդ է մահացել, առնվազն 488 մարդ՝ տուժել։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ տեղի արտակարգ ծառայությունների տվյալներով՝ անցած երկու օրվա ընթացքում բուժհաստատություններ է դիմել առնվազն 488 մարդ, որոնցից 64-ը հարկադրված է եղել մնալ մասնագետների հսկողության տակ։ Բացի այդ, 1 մարդ մահացել է հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել էին հորիզոնական տեսանելիության վատթարացման պատճառով տեղի ունեցած միջադեպից հետո։

Այս պահին Սիստան և Բելուջիստանի որոշ շրջաններում տեսանելիությունը նվազել է մինչև 300 մ: Քամու արագությունը հասնում է 94 կմ/ժ-ի։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները ռիսկի խմբում գտնվող մարդկանց խորհուրդ են տվել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս չգալ, իսկ դուրս գալու դեպքում կրել շնչադիմակներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում