Թուրքիայում անտառային հրդեհի պատճառով ժամանակավորապես փակել են Դարդանելի նեղուցը, 1000-ից ավելի մարդ տարհանվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առավոտյան Դարդանելի նեղուցով նավերի երթևեկությունը կրկին ժամանակավորապես դադարեցվել է՝ հրշեջ ավիացիայի կողմից բնական խոշոր հրդեհի մարումն ապահովելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, նեղուցով նավարկությունը դադարեցվել էր նաև օգոստոսի 22-ին ինչպես հրդեհաշիջման աշխատանքների համար, այնպես էլ ծխից տեսանելիության սահմանափակման պատճառով։ Գիշերը նավերի անցումը Մարմարա ծովից դեպի Էգեյան ծով միակողմանիորեն վերսկսվել էր, սակայն լուսադեմին Թուրքիայի տրանսպորտի նախարարության որոշմամբ նեղուցը կրկին փակվել է՝ հրշեջ ուժերի խմբավորումն առավել արդյունավետ օգտագործելու համար։

Հրդեհն ընդգրկել է 1500 հա մակերես։ Կանխարգելիչ նպատակներով տարհանվել են հրդեհի տարածքում գտնվող ինը գյուղերի 1200 բնակիչներ, ինչպես նաև տեղի հիվանդանոցը։

Հրդեհը բռնկվել է օգոստոսի 22-ի կեսօրին և սաստիկ քամու ներգործությամբ ընդգրկել է ընդարձակ տարածք՝ մոտենալով բնակավայրերին։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ օգոստոսի 23-ին Չանաքքալեի նահանգում օդի ջերմաստիճանը կգերազանցի 30 աստիճանը և կուղեկցվի քամով, որի արագությունը կարող է կազմել 30-60 կմ/ժամ։ Դա կարող է նպաստել կրակի տարածմանը և դժվարացնել հրդեհի մարումը:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս