Տարածաշրջանային

Աֆղանստանում թալիբներն իրանցի ֆոտոլրագրողի են ձերբակալել

1 րոպեի ընթերցում

Աֆղանստանում թալիբներն իրանցի ֆոտոլրագրողի են ձերբակալել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում իշխանության գլխին գտվող արմատական ​​«Թալիբան» շարժման հետևորդները ձերբակալել են իրանական Tasnim լրատվական գործակալության ֆոտոլրագրող Մոհամադ Հոսեյն Վելայաթիին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Tasnim-ի հրապարակումից։

Գործակալությունը նշում է, որ Վելայաթին Աֆղանստանի սահմանը հատել է օրինականորեն՝ երկրի օդային սահմանով, և Քաբուլում անցկացրել է 10 օր։

«Այնուամենայնիվ, երբ նա վերադարձել է Քաբուլի օդանավակայան, «Թալիբան»-ն առանց բացատրության ձերբակալել է նրան», - գրում է գործակալությունը։

Tasnim-ը նաև ընդգծում է, որ «հաշվի առնելով իրանցիների բացասական վերաբերմունքը իրանցի լրագրողների հետ թալիբների առճակատման նկատմամբ՝ Թեհրանն ակնկալում է այդ խմբավորման կողմից իրանցի ֆոտոլրագրողի անհապաղ ազատ արձակումը»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում