Սպորտ

Հայ թաեքվոնդիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությանը

1 րոպեի ընթերցում

Հայ թաեքվոնդիստները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի թաեքվոնդիստները օգոստոսի 23-ից մինչև օգոստոսի 26-ը Տալլինում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների ու մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև էստոնիայի բաց առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը, մեծահասակների մրցումներին կմասնակցեն միայն օլիմպիական քաշային կարգերի ներկայացուցիչները: Խաղարկվող մրցանակներից բացի, մասնակիցներին կշնորհվեն անհատական վարկանիշային միավորներ:

Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետեւյալ կազմով՝ 45 կգ Դավիթ Մուրադյան, 48 կգ Արթուր Ավագյան, 51 կգ Սերգեյ Վարդանյան, 55 կգ Ալեքս Մելիքյան, 59 կգ Արաքսյա Վարդանյան, 63 կգ Վաչե Նուրիջանյան, 68 կգ Հակոբ Ազոյան, 73 կգ Ջիվան Հարությունյան։ մեր հավաքականի մարզիչն է Սամսոն Գրիգորյանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում