Տարածաշրջանային

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Իրանը նոր անօդաչու թռչող սարք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ներկայացրել է Mohajer-10 անօդաչու թռչող սարքը, որն ունի 7 կիլոմետր բարձրությամբ և 2 հազար կիլոմետր գործողության շառավղով 24 ժամ անընդմեջ թռչելու կարողություն։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Fars գործակալության հրապարակումը։

ԱԹՍ-ն ներկայացվել է պաշտպանական արդյունաբերության օրվա կապակցությամբ տեղի ունեցած արարողության ժամանակ։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ այս անօդաչու թռչող սարքի վառելիքի առավելագույն պաշարը 450 լիտր է, բեռի առավելագույն քաշը՝ 300 կիլոգրամ, առավելագույն արագությունը՝ ժամում 210 կիլոմետր։ Mohajer-10-ն ունակ է կրելու տարբեր տեսակի զինամթերք և ռումբեր, ինչպես նաև հանդերձված է ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համակարգերով:

Արարողության ընթացքում գործարկվել է նաև «Արման-1» կառավարվող ավիացիոն ռումբը։ Բացի այդ, ռազմավարական «Խորամշահր» և «Հաջ Քասեմ» հրթիռները պաշտոնապես հանձնվել են Իրանի զինված ուժերին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում