Իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբը պաշտոնապես ներկայացրել է Արսեն Զախարյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը իր շնորհանդեսին նվիրված ասուլիսում խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադ» ակումբ տեղափոխվելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այդ մասին հայտնել է իսպանական ակումբն իր «Ֆեյսբուք»-ի էջում։

«Ես սիրում եմ գրոհել ու գոլ խփել, ինչպես նաև օգնել թիմին ամեն հարցում։ Ուրախ եմ լինել նման հրաշալի ակումբում։ Միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին ու այս թիմին։ Ցանկանում էի խաղալ այստեղ, հետևաբար երկար չմտածեցի, երբ լսեցի «Ռեալ Սոսյեդադ»-ի հետաքրքրության մասին։ Ամենաշատն ինձ դուր եկավ, որ այս ակումբն իրոք ցանկանում էր պայմանագիր կնքել ինձ հետ, և հնարավոր ամեն բան արեց դրա համար։ Չէի սպասում, որ այսքան ջերմ կընդունեն ինձ։ Առայժմ չգիտեմ, թե կկարողանամ արդյոք մասնակցել հաջորդ խաղին»,- ասել է Զախարյանը։

Հայ ֆուտբոլիստը վեց տարվա պայմանագիր էր կնքել իսպանական ակումբի հետ։ Տրանսֆերի համար Լա լիգայի ներկայացուցիչը 12 միլիոն եվրո է վճարել Մոսկվայի «Դինամո»-ին։

Զախարյանը «Դինամո»-ի սանէ,2021 թվականից խաղում էր մոսկովյան ակումբի գլխավոր թիմում, որի կազմում անցկացրած 89 խաղում դարձել է 19 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 հանդիպման ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հայերեն العربية

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները հեռախոսզրույց են ունեցել