Հասարակական

Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

1 րոպեի ընթերցում

Գագիկ Ծառուկյանը կենդանիներ է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վագրաձիերը (զեբրերը) Երևանի կենդանաբանական այգու տասը նոր բնակիչներից են: Բերվել են հարավային Աֆրիկայից: Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում: Կենդանիներն այգուն է նվիրել է Գագիկ Ծառուկյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում:

Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում