Տարածաշրջանային

Էրդողանը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը սեպտեմբերին

1 րոպեի ընթերցում

Էրդողանը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սեպտեմբերին կարող է անձնական հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Սևծովյան «հացահատիկի գործարքը»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է, որ կարող է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպել՝ քննարկելու համար Սևծովյան «հացահատիկի գործարքը», եթե առաջնորդները դրա համար ժամանակ ունենան», - հայտնում է գործակալությունը:

Նախագահը նշել է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը մոտ ժամանակներս կարող է այցելել Ռուսաստան՝ բանակցությունների համար:

Էրդողանը նաև հայտարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների հնարավորության մասին, եթե երկու երկրների ղեկավարները համաձայնեն Թուրքիայի միջնորդությանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում