Վրաստանում գործազուրկների թիվը նվազել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գործազուրկների թվաքանակը 2023 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 14,6 հազարով, այսինքն՝ 5,2 %-ով՝ 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի տվյալների համեմատությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Նշվում է, որ ըստ երկրի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի տվյալների՝ գործազուրկների թիվը տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել 266,9 հազար։

Ընդ որում, գործազրկությունը նվազել է միայն քաղաքատիպ բնակավայրերում։ Քաղաքներում գործազրկության մակարդակը կրճատվել է 2,5 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում այն ​​աճել է 0,2-ով։ Այնուամենայնիվ, քաղաքներում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան գյուղերում՝ 17,7%՝ 15,3%-ի նկատմամբ:

Ավանդաբար տղամարդկանց շրջանում ավելի շատ են գործազուրկները՝ 18,5%: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 14,5%: Մինչդեռ 2023 թ. և 2022 թ. երկրորդ եռամսյակի տվյալները համեմատելիս կանանց շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 0,5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 2%-ով։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս