Տարածաշրջանային

Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին

2 րոպեի ընթերցում

Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։

«Ուրախ եմ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ` Իսրայել կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երբ մենք հաջորդ տարի սկսենք ազատ առևտրի շուրջ բանակցությունները, մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության կապերը կշարունակեն ամրապնդվել: Շնորհակալ ենք Իսրայելին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար», - գրել է Ղարիբաշվիլին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:

Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Իսրայել էր մեկնել օգոստոսի 16-ին՝ գլխավորելով կառավարական պատվիրակությունը։

Մայիսին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Նիր Բարկատը հռչակագիր էին ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության ուսումնասիրությունն ավարտելու վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում