Տարածաշրջանային

Իրանի արտգործնախարարն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա

2 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարարն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թեհրանից մեկնել է Էր Ռիադ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։

Նշվում է, որ ըստ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության՝ նախարարի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում կկայանան երկկողմ հարաբերություններին առնչվող տարբեր հարցերի, ինչպես նաև երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների քննարկումներ։

Իրանը և Սաուդյան Արաբիան երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված քայլեր են կատարում դիվանագիտական հարաբերությունների խզումից 7 տարի անց։

Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015 թվականի մարտին՝ Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման դեմ ռազմական գործողության սկզբից ի վեր։ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումներից հետո թագավորությունը խզել էր դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ:

Ընթացիկ տարվա մարտի 10-ին Թեհրանը և Էր Ռիադը համաձայնության են եկել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատանքի վերականգնման շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում