Տարածաշրջանային

Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և պատրաստություն անցել Աֆղանստանում․ Tasnim

2 րոպեի ընթերցում

Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և պատրաստություն անցել Աֆղանստանում․ Tasnim

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի քաղաքացին, որն օրերս հարձակում էր գործել Իրանի հարավ-արևմտյան Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի վրա, երեք ամիս պատրաստություն է անցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճամբարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալների համաձայն՝ Ռահմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են առցանց նամակագրության միջոցով, որից հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես ընդունվել է արգելված խմբավորման շարքերը։ Դրանից հետո Նուրուզովին ուղարկել են Աֆղանստան, որտեղ նա երեք ամիս պատրաստություն է անցել ԻՊ-ի ծայրահեղականների համար հատուկ ճամբարում։ Ավարտելով ուսուցումը՝ նա ներթափանցել է Իրանի տարածք, որտեղ էլ ահաբեկչական գործողություն է կատարել Շահ Չերաղի դամբարանում։

Tasnim-ը նշում է, որ իրավապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք կապ ունեն Շիրազում տեղի ունեցած հարձակման հետ։ Իրանի հատուկ ծառայություններն, ըստ հրապարակման, նախատեսում են ծանր հարված հասցնել այն ցանցին, որը, հնարավոր է, Իրանի ներսում աջակցել է ահաբեկչին։

Ինչպես ավելի վաղհայտնել էր«Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանում։ Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում