«Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի տոմսերը բոլոր երկրպագուների համար կլինեն անվճար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի տոմսերը բոլոր երկրպագուների համար կլինեն անվճար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Փյունիկ» ակումբը։

«Հաշվի առնելով «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացված արհեստական խոչընդոտները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վ․ Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ մուտքը այս խաղի համար բոլոր երկրպագուների համար դարձնել անվճար։

Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք գրել commercial@fcpyunik.am էլեկտրոնային հասցեին։ Ֆուտբոլը առաջին հերթին երկրպագուների համար է»,-ասված է հայտարարության մեջ։

«Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» պատասխան խաղը կկայանա օգոստոսի 17-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Առաջին խաղում «Փյունիկ»-ը մրցակցին պարտվել է 3-0 հաշվով։

Հայերեն فارسی

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար