Սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչին հորդորում են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շրջափակման դադարեցումը պահանջող բանաձև

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի քննարկմանն ընդառաջ ԱՄՆ սենատորները ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին կոչ են արել «ամուր դիրքորոշում» արտահայտել և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ Լաչինի միջանցքի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Ալեքս Պադիլլան Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում հանգամանորեն ներկայացնում են Լաչինի միջանցքի 8-ամսյա շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լուրջ ճգնաժամը, որն էլ ավելի է վատթարացել հունիսի 15-ից հետո, երբ Ադրբեջանն արգելափակեց կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումները։

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան այնտեղ դարերով բնակվող հայ համայնքի էթնիկ զտման փորձ», - գրել են սենատորները՝ վկայակոչելով նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատավոր Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցը, որը նշել էր՝ «կա ողջամիտ հիմք՝ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:

Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլլան նաև ողջունում են այն, որ ԱՄՆ-ն աջակցել է Անվտանգության խորհրդի նիստ գումարելու կոչին։

«Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2023 թ․ օգոստոսի նախագահող, մենք Ձեզ խնդրում ենք աշխատել ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների հետ և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա՝ վերացնելու շրջափակումը, ինչպես նաև կանխել այն, ինչը, ելնելով փաստերից, իրենից ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու համակարգված ջանքեր։ Մենք, մասնավորապես, Ձեզ հորդորում ենք ներկայացնել բանաձև, որը կոչ կանի անհապաղ վերջ դնել շրջափակմանը և թույլ տալ տարածաշրջան մարդասիրական օգնության մուտքը», - եզրափակել են նամակի հեղինակները։

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային. Կաբո Վերդեն դուրս եկավ խմբից

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը