ՏԵՍԱՆՅՈւԹ․ ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խրամատում Ադրբեջանի կրակոցների ժամանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

Չնայած ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են իրենց ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ իրենք հիմա խրամատներում են և սպասում են լրացուցիչ տեղեկատվության։

Տեսանյութի տարածումից հետո Հայաստանում ԵՄ առաքելությունը թարմացրել է Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հերքող գրառումը և հայտնել, որ դիտորդները պարեկության ժամանակ ներկա են եղել սահմանային կրակոցների միջադեպի։

Հայերեն English Español Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի