Տարածաշրջանային

Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները գործ են հարուցել նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևորականների հարցերով հատուկ դատախազությունը մի շարք գործեր է հարուցել երկրի նախկին նախագահ Հասան Ռոհանիի դեմ՝ ֆինանսական շուկաներում նրա ենթադրյալ խարդախությունների պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ISNA գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի դատական ​​իշխանության ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին։

«Հոգևորականի կոչում և աստիճան ունեցող Իրանի նախկին նախագահ Ռոհանիի դեմ մի քանի գործ է հարուցվել Հոգևորականության հարցերով հատուկ դատախազությունում», - ասել է Սեթայեշին՝ հավելելով, որ նախկին նախագահը համապատասխան մարմնում պետք է պատասխանի մի շարք հարցերի:

Նա նաև նշել է, որ գործը հարուցվել է Ռոհանիի կողմից «արժութային խարդախությունների», ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայի աշխատանքին միջամտելու պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում