Հասարակական

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել են Հայաստանում ԵՄ դիտորդների ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 15-ին ժամը 12:20-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ: Տուժածներ չկան»,- ասված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում