Հասարակական

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն այցելել է Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներից մեկին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ալեն Սիմոնյանի՝ «Ֆեյսբուքի»-ի էջում կատարած գրառումից:

«Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Ցավակցում եմ զոհերի հարազատներին, շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում