Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը, բարձր գնահատելով Եվրոպական Միության հետ վաղեմի և արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել Անդրեա Վիկտորինին դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում Եվրամիության հետ համագործակցությունն առավել զարգացնելու, ինչպես նաև՝ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

Անդրեա Վիկտորինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և իր պաշտոնավարման ընթացքում ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկկողմ ակտիվ համագործակցությունը դեռևս կշարունակի ամրապնդվել ու զարգանալ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր ուղղություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում