Հասարակական

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել ՃՏՊ-ների թեմայով աշխատանքային խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը։ Ներկա են եղել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության, Ճանապարհային ոստիկանության և Օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար անձնակազմը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը ներկայացրել է այս տարվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը՝ ըստ զոհերի և վիրավորների քանակի։

«Օպերատիվ կառավարման կենտրոնի պետը ներկայացրեց նաև մայրաքաղաքում և մարզերում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների առավել խոցելի վայրերը՝ միջպետական ճանապարհները, պողոտաները, փողոցները։

Արայիկ Առաքելյանն իր խոսքում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելուն և նախականխելուն ուղղված միջոցառումների պարբերականությանը։

Նրանք անդրադարձ կատարեցին ճանապարհատրանսպորտային պատահարների, մասնավորապես՝ վրաերթերի, ինքնավթարների, երկու և ավելի տրասնպորտային միջոցների բախման դրդապատճառներին։

Քննարկելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները՝ ներկաները վեր հանեցին ճանապարհների լուսավորության, գծանշումների, հետիոտների ոչ սահմանված վայրերով անցնելու և մի շարք այլ խնդիրներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու հարցում կարևորվել է նաև քաղաքացիների հետ համագործակցությունը, մասնավորապես, վարորդների և հետիոտների պատասխանատու վերաբերմունքը։

Նշվում է, որ առկա խնդիրների վերացմանն ուղղված հարցերի շուրջ ծավալվել է առարկայական քննարկում։ Խորհրդակցության ավարտին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը տվել է հստակ հանձնարարականներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում