Վրաստանի օմբուդսմենի գրասենյակը հայտնում է Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետների եզրակացության մեջ։

«Փորձագետների ​​խումբը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, պահպանվում է վատթարացման աստիճանական դանդաղ դինամիկան, ինչը, ցավոք, միանգամայն տրամաբանական է խմբի կողմից արված նախորդ եզրակացությունների համատեքստում»,- մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Փորձագետներին բժշկական տվյալներ է տրամադրել «Վիվամեդ» կլինիկան, որտեղ գտնվում է Սահակաշվիլին։ Ըստ նրանց՝ Վրաստանի նախկին նախագահի մոտ դիտվում է արյան մեջ լեյկոցիտների նվազում։ Դա կապում են ոսկրածուծի խնդիրների հետ: Մասնագետներն ընդգծում են, որ առանձնակի դիտողություններ չունեն կլինիկայում նախկին նախագահի բուժման ընթացքի վերաբերյալ։

Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականին, որից հետո նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցվել, որոնցից երկուսով քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է երեք և վեց տարվա ազատազրկման։ 2021 թվականի հոկտեմբերին Սաակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան և ձերբակալվել է։ 2022 թվականի մայիսին, առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ մնում է մինչ օրս։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս