Հասարակական

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանել է «Road Control» բջջային հավելվածում գրանցման կարգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ-ն պարզաբանել է «Road Control» բջջային հավելվածում գրանցման կարգը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է «Road Control» բջջային հավելվածում գրանցման կարգը՝ նշելով, որ հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

«Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple store-ից), այնուհետև մտնում եք ներբեռնած հավելված, սեղմում գրանցվել։ Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել ձեր անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ-ն, հեռախոսահամարը, այնուհետև ուսումնասիրում եք դրույթները, համաձայն լինելու դեպքում՝ տալիս եք ձեր համաձայնությունն, այնուհետև սեղմում շարունակել կոճակը, որից հետո կարճ հաղորդագրություն եք ստանում կոդի տեսքով բջջային հեռախոսահամարին, որը մուտքագրելուց հետո սեղմում եք մուտք կոճակը։

Գրանցումը հաջողությամբ անցնելուց հետո հավելվածը թույլ է տալիս ընտրել երեք տարբերակներից մեկը՝ «Տեսանկարահանում», «Լուսանկարահանում» և «Շարունակական տեսանկարահանում»։ Ընտրելուց հետո նկարահանում եք մեքենան, որից հետո հարկավոր է նշել մեքենայի խախտման տեսակը և լրացնել մեքենայի համարանիշը։ Տվյալները լրացնելուց հետո սեղմում եք շարունակել կոճակը»,- ասվում է պարզաբանման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում