Տարածաշրջանային

Իրանը սկսել է գերձայնային թևավոր հրթիռի փորձարկումները

1 րոպեի ընթերցում

Իրանը սկսել է գերձայնային թևավոր հրթիռի փորձարկումները

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը սկսել է փորձարկել գերձայնային թևավոր հրթիռ, որը հանդերձված է ուղղահոս օդառեակտիվ շարժիչով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ առաջին սերնդի թևավոր հրթիռները հանդերձված էին հասարակ հրթիռային շարժիչներով, ինչպես նաև շարժման կառավարման համար նախատեսված տուրբոռեակտիվ շարժիչներով: Նոր սերնդի հրթիռները կազմում ունեն ուղղահոս օդառեակտիվ շարժիչ, ինչը թույլ է տալիս մեծ արագություն զարգացնել:

Ըստ Tasnim-ի՝ հայրենական արտադրության նոր սերնդի գերձայնային թևավոր հրթիռները «նոր էջ կբացեն Իրանի պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում», քանի որ գերձայնային արագությամբ սլացող հրթիռը չափազանց դժվար է որսալ։ Այս հրթիռներն, ըստ հրապարակման, ռազմական հակամարտության պարագայում մեծապես կընդլայնեն Իրանի արձագանքման հզորությունը։

Հունիսին Իրանի իշխանությունները ցուցադրեցին իրանական արտադրության առաջին գերձայնային «Ֆաթթահ» բալիստիկ հրթիռը: Այսպիսով, Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի հետ միասին, Իրանը դարձավ աշխարհում չորրորդ երկիրը, որի սպառազինությունում առկա են գերձայնային հրթիռներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում