Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջանանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Ըստ վերջին տեղեկատվության՝ տարերքի հետևանքով անհետ կորած է համարվում 33 մարդ, որոնցից, այսօր առավոտյան թարմացված տվյալներով, հայտնաբերվել է 20 մարդու մարմին», - ճեպազրույցում հայտարարել է Պապուաշվիլին։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր 19 զոհերի մարմինների հայտնաբերման մասին, 15 մարդ համարվում էր անհետ կորած։

Շովիում լայնածավալ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում