Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 19-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 19-ի

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի բարձրլեռնային Ռաչայի երկրամասի Շովի առողջարանում հայտնաբերվել է սողանքի հետևանքով մահացած ևս մեկ մարդու մարմին։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 19-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հաղորդել երկրի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։

«Ես հաստատում եմ, որ գետի հունում գտել են կնոջ մարմին, նաև գտել են մարդու մարմնի առանձին մասեր», - Մղեբրիշվիլիի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: 15 մարդ համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ գրունտ։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա: Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ էր հայտարարվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում