Տարածաշրջանային

Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սուգ է հայտարարվել սողանքի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում օգոստոսի 7-ին սուգ է հայտարարվել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանի տարածքում սողանքի հետևանքով զոհվածների հիշատակին։ Հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Պատվո պահակախումբը տեղական ժամանակով ժամը 00:00-ին խոնարհել է պետական ​​դրոշները Կառավարական տան և Նախագահական պալատի շենքերի վրա։ Դրոշները խոնարհված են նաև բոլոր պետական ​​հիմնարկություններում: Այդ օրը հեռուստաալիքներին արգելված է հեռարձակել ժամանցային և երաժշտական ​​հաղորդումներ։

Black Sea Arena համերգասրահը, որը գտնվում է Վրաստանի արևմուտքի Շեկվեթիլի առողջարանային ավանում, սգո օրվա կապակցությամբ չեղյալ է հայտարարել արտասահմանցի Nile Rodgers & Chic և FKJ կատարողների համերգները։

Շովիում ողբերգական սողանքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին: 18 մարդ զոհվել է, ևս 16-ը համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում