Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտնել է Շովիում տեղի ունեցած սողանքի վայրում փրկարարների կողմից 13-րդ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին:

«Իրավիճակն ամեն րոպե փոխվում է, փրկարարները հայտնաբերել են տասներեքերորդ զոհի մարմինը: Շարունակվում է ևս 23 մարդու որոնումը, որոնց մենք հույս ունենք ողջ գտնել», - ասել է նա լրագրողներին:

Շոիում տարերքի դեմ պայքարի համակարգող շտաբի տեղեկատվության համաձայն ՝ որոնումներին մասնակցում է 400 փրկարար և ավելի քան 200 զինվորական:

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքների հետ կապված օգնություն են առաջարկել օտարերկրյա պետությունները, սակայն այս փուլում երկրում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է սողանքի հետևանքները հաղթահարելու համար:

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներն ու ճանապարհները, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջները և Sunset Shovi հյուրանոցը: Մինչ այժմ հաջողվել է տարհանել 210 մարդու: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 7-ը Վրաստանում սգո օր է հայտարարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում