Քաղաքականություն

Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Օլիվիե Դըկոտինյի

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան պահանջում է վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Օլիվիե Դըկոտինյի

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այս մասին գրել է X (նախկինում Twitter)-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան պահանջում է վերականգնել մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումները բնակչությանը»,- գրել է ֆրանսիացի դիվանագետը

Ադրբեջանն ապօրինի արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է պարենի, դեղորայքի, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Ադրբեջանն արգելափակել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում