Տարածաշրջանային

Իրանի և Շրի Լանկայի ԱԳ նախարարները հանդիպել են Թեհրանում

1 րոպեի ընթերցում

Իրանի և Շրի Լանկայի ԱԳ նախարարները հանդիպել են Թեհրանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ալի Սաբրին հանդիպել են Իրանի մայրաքաղաքում և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Սաբրին օգոստոսի 5-ին դիվանագիտական պատվիրակության գլխավորությամբ այցելել է Թեհրան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Ամիր Աբդոլլահիյանը Պակիստան կատարած եռօրյա այցից և այդ երկրի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո օգոստոսի 4-ին վերադարձել է Իրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում