Էրդողանը հույս է հայտնել, որ Պուտինը Թուրքիա կայցելի օգոստոսին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ շարունակվում են բանակցությունները՝ հստակեցնելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա սպասվող այցի ժամկետները։ Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ այս պահին դեռ հստակ չեն ՌԴ նախագահի՝ Թուրքիա ակնկալվող այցի ժամկետները։
Նա նշել է, որ կողմերն այդ հարցով բանակցությունները շարունակում են։
«Ժամկետները հայտնի չեն, սակայն արտաքին գործերի նախարարը, հետախուզական կազմակերպության ղեկավարը բանակցություններ են վարում»,- ասել է Էրդողանը։
Նա հույս է հայտնել, որ իր ռուս գործընկերը Թուրքիա կայցելի օգոստոսին։
Կարդացեք հոդվածը` Русский