Հասարակական

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանում ողբերգական աղետի հետևանքով զոհերի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանում ողբերգական աղետի հետևանքով զոհերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ երկրում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որի հետևանքով 6 մարդ է զոհվել։

«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում տոկունություն, համբերություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

Օգոստոսի 3-ի ցերեկը տեղի ունեցած սողանքի հետևանքով քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Վրաստանի իշխանություններն այս պահի դրությամբ հայտնել են 6 զոհի մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում