Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում սողանքի զոհերի թիվը հասել է 11-ի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Այս տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարը։

«Ռաչայում լուրջ ողբերգություն է տեղի ունեցել։ Ես չափազանց մոտ էի, և շատ ծանր էր այն, ինչ տեսա տեղում՝ էպիկենտրոնում։ Այս տարածաշրջանի համար սա շատ մեծ աղետ է։ Ցավոք, արդեն հայտնաբերվել է 11 մահացած, 25 մարդու որոնումները շարունակվում են», - ասել է նախարար Զուրաբ Ազարաշվիլին։

Իր հերթին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ որոնողափրկարարական աշխատանքներին կներգրավեն զինվորականների։

Շովիում սողանքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին: Դրա հետևանքով վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են Վրաստանի ներքին գործերի նախարարության 2 ուղղաթիռ, շուրջ 400 փրկարար և կինոլոգներ։ Երկու օրվա ընթացքում հաջողվել է տարհանել 210 մարդու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում