Թուրքիայում ձերբակալել են Ստամբուլում ահաբեկչություններ պլանավորող զինյալների

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի առևտրի կենտրոններից մեկում ձերբակալվել են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալների. նրանց ձեռքին եղել է այրվող պայուսակ, որում հայտնաբերվել է պայթուցիկ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Նշվում է, որ ըստ Hürriyet թերթի տվյալների՝ տվյալ անձինք պլանավորել էին պայթեցնել խանութը։ Ոստիկանության ուշադրությունը գրավել է այն, որ Ստամբուլի արևմուտքում գտնվող Բայրամփաշա շրջանի առևտրի կենտրոնով զբոսնելիս հանկարծ սկսել է այրվել տղամարդու ձեռքի պայուսակը։ Հաղորդվում է, որ տղամարդը և նրա հանցակիցը ձերբակալվել են։

«Ձերբակալվածները հարցաքննության ժամանակ պատմել են, որ արտասահմանից ՔԱԿ-ի անդամն իրենց գումար է ուղարկել, որով նրանք պայթուցիկ են գնել և նրա հանձնարարությամբ պետք է այն դնեին խանութում», – գրում է թերթը։

Այնուամենայնիվ, պլանը տապալվել է, և ինչ-ինչ պատճառներով պայուսակը բռնկվել է ժամանակից շուտ։

Հարցաքննության ժամանակ ձերբակալվածները նաև հայտնել են, որ Սուլթանղազիի շրջանի անտառապուրակում իրենք տեղադրել են որոշ սարքեր, որոնք տաքացնելիս կարող էին անտառային հրդեհ առաջացնել։ Ավելի ուշ ուժայինները դրանք հայտնաբերել և ոչնչացրել են։

Շուտով Բախչելիևլերի շրջանի բնակարաններում ձերբակալվել են նաև այլ հանցակիցներ՝ ընդհանուր առմամբ 11 մարդ։ Ըստ պարբերականի՝ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են առնվազն 3,2 կիլոգրամ պայթուցիկներ և այլ նյութեր ու տարրեր, որոնք կարող էին օգտագործվել պայթուցիկ սարքեր հավաքելու համար։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց

ՄԻՊ աշխատակազմում իրավասու մարմինների հետ քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը

ԵՄ-ն ցանկանում է նոր ՀՕՊ համակարգեր մշակել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել աշխատել հակառուսական պատժամիջոցների շրջանցման միջոցների վրա