ՄԱԿ-ում հայտնել են հուլիսին պարենի համաշխարհային գների աճի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ հուլիսին պարենային ապրանքների համաշխարհային գների աճ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊԳԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ այս աճի վրա ազդել են «սևծովյան հացահատիկային նախաձեռնության» դադարեցումը, ինչպես նաև բրնձի առևտրի հետ կապված նոր սահմանափակումները։

ՄԱԿ-ի ՊԳԿ-ի պարենային գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների համաշխարհային գների ամսական փոփոխությունները, հուլիսին կազմել է 123,9 կետ, ինչը 1,3 %-ով բարձր է հունիսի ցուցանիշներից, բայց միևնույն ժամանակ՝ 11,8 %-ով ցածր 2022 թվականի հուլիսի մակարդակից:

Յոթ ամսվա ամենամսյա նվազումից հետո կտրուկ աճել են բուսական յուղի գները՝ հունիսի համեմատ 12,1 %-ով։ Բրնձի գները հունիսի համեմատությամբ հուլիսին աճել են 2,8 %-ով այն բանից հետո, երբ Հնդկաստանն արգելեց չվերամշակված Ինդիկա բրնձի արտահանումը։

Միևնույն ժամանակ հունիսի համեմատությամբ հուլիսին փոքր-ինչ նվազել են հացահատիկի, շաքարի, կաթնամթերքի և մսի գները։

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում