Տարածաշրջանային

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

1 րոպեի ընթերցում

Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները Ռաչայի բարձրլեռնային երկրամասում գտնվող Շովի առողջարանում սողանքից հետո հայտնաբերել են ևս չորս զոհի մարմին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sputnik գործակալության վրացական ծառայությունը տեղեկացնում է, որ արդեն հաջողվել է տարհանել 210 մարդու։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր, որ օգոստոսի 3-ի ցերեկը Շովիում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Քանդվել են կամուրջներ, վնասվել է Շովի տանող ճանապարհի մուտքը, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։

Sputnik-ը հավելում է, որ փրկարարներն ու ոստիկանությունը գտնվում են տարերային աղետի վայրում ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ուղղաթիռներով՝ մարդկանց տարհանելու համար։

Շարունակվում են 31 հոգու որոնումները, որոնք գտնվում են տարերային աղետի գոտում, և որոնց հետ առայժմ չի հաջողվում կապ հաստատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում