Սպորտ

Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի կանանց ընտրանին ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կանանց բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը՝ Հայաստանի թիմն անցել է կիսաեզրափակիչ փուլ:

Կայացած երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 23 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մալթայի հավաքականն է:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում