Քաղաքականություն

Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

4 րոպեի ընթերցում

Մեծ ակնկալիքներ ունենք, որ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը հնարավորություն կտա վերաբացել Լաչինի միջանցքը. ՀՀ ԱԳՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը:

Այս մասին «Արմենպրես»-իթղթակցի հետ զրույցում ընդգծել է ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը՝ նշելով, թե կարևոր է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները իրենց սեփական աչքերով հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար և զեկուցեն իրենց մայրաքաղաքներ և միջազգային կազմակերպությունների կենտրոնակայաններ:

«Դա շատ կարևոր է նրանով, որպեսզի ի ցույց դնենք, որ Ադրբեջանի հայտարարությունները այն մասին, որ միջանցքը բաց է՝ չեն համապատասխանում իրականությանը և Ադրբեջանը չի կատարում իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և Արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:

Ինչպես տեսնում եք, այսօր մենք կազմակերպել էինք ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչների այցը Կոռնիձոր՝ սեփական աչքերով հավաստիանալու, որ Ադրբեջանը լիակատար կերպով մտցրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակում դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով, որին մենք ականատես ենք այսօր»,- ասաց Դավիթ Կնյազյանը:

Նա նշեց, որ մեծ ակնկալիքներ ունեն, որ միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացել միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Այդ առումով մենք ունենք դրական զարգացում. բազմաթիվ հայտարարություններ են արդեն հնչել Եվրամիության, Եվրախորհրդի, արդեն նաև ՄԱԿ-ի և գործընկեր երկրների կողմից: Հարցը լայնորեն լուսաբանվում է նաև միջազգային ԶԼՄ-ների կողմից: Մենք շարունակում ենք աշխատանքները՝ ուժեղացնելու միջազգային հանրության ճնշումը Ադրբեջանի վրա, հասնելու համար մեր նպատակին, որը բացառապես հումանիտար է»,- նշեց նա:

Դավիթ Կնյազյանը նշեց, որ միջազգային գործընկերների այցերը Լաչինի միջանցք հնարավորություն տվեցին նրանց նույնպես հավաստիանալու, որ որևէ խոսք չկա սադրանքի մասին, ինչպես որ ադրբեջանական կողմը ի սկզբանե նշում էր, թե հայկական կողմն իբր սադրանք է պատրաստում, և սա ընդամենը նպատակ է հետապնդում քաղաքականացնել իրավիճակը:

«Որևէ նման վտանգ չկա. հումանիտար բեռները կանգնեցված են անվտանգ հեռավորության վրա, և հայկական կողմը պատշաճ կերպով տեղեկացրել է իր խնդրանքի մասին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին և իրենց միջոցով ադրբեջանական կողմին նախապես, մինչև բեռների այստեղ հասնելը: Այն հանգամանքը, որ բեռները արդեն մեկ շաբաթից ավելի գտնվում են այստեղ և հնարավորություն չի եղել տեղափոխել դրանք, ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ցեղասպանային քաղաքականությունը»,- եզրափակեց Կնյազյանը:

Մանվել Մարգարյան

Գայանե Գաբոյան

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

Քաղաքականություն

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը նոր խոչընդոտներ է ստեղծում՝ ձգձգելով դրա ստորագրումը․ Միրզոյան

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

Քաղաքականություն

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնել են 2025 թվականին 40 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի համոզմամբ՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը տարածաշրջանի խաղաղության հավելյալ գործոն կդառնա

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամությունը

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

Քաղաքականություն

Աստանայում ՇՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ և Թուրքիայի նախագահները

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

Քաղաքականություն

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն ավարտին հասցնելու հստակ փոխըմբռնման մասին

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դաշնակից համարել. Օվերչուկ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում