Տարածաշրջանային

Ռուսաստանը և Իրանը քննարկել են հատուկ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Իրանը քննարկել են հատուկ տնտեսական գոտիների միջև կապերի ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի և Իրանի նախագահի խորհրդական, Իրանի Ազատ գոտիների բարձրագույն խորհրդի քարտուղար Խոջաթոլլա Աբդոլմալեքիի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ընթացքում։

«Կողմերը քննարկել են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և Իրանի Ազատ առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների բարձրագույն խորհրդի միջև հուշագրի կնքման հարցը՝ Ռուսաստանի և Իրանի հատուկ տնտեսական գոտիների համագործակցության միության մասնակցությամբ, որն ուղղված է լինելու ՀՏԳ-ների միջև կապերի ընդլայնմանը՝ արտադրական, առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության իրականացման համար», - մեջբերում է ТАСС-ը հատված հաղորդագրությունից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում