Տարածաշրջանային

Հուլիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 47,8 տոկոսի

1 րոպեի ընթերցում

Հուլիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 47,8 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսին Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 47,8 տոկոսի, իսկ ամսական կտրվածքով 9,49 տոկոսի:

Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը:

Տարեկան կտրվածքով գների ամենամեծ աճը գրանցվել է հյուրանոցային և հասարակական սննդի ոլորտներում՝ 82,62%:

Թուրքիայում հունիսին տարեկան գնաճը կազմել էր 38.21%, ինչը ամենացածր ցուցանիշն էր վերջին մեկուկես տարվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում