Տարածաշրջանային

Վրաստանի ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի բարձր տեմպեր է կանխատեսում երկրորդ կիսամյակում

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի բարձր տեմպեր է կանխատեսում երկրորդ կիսամյակում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում տնտեսական աճի տեմպերը 2023 թ. երկրորդ կիսամյակում կարող են շատ ավելի բարձր լինել առաջին կիսամյակի համեմատությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ֆինանսների փոխնախարար Միխայիլ Դունդուան։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Սաքստատ) տվյալներով՝ 2023 թ. հունիսին Վրաստանում իրական տնտեսական աճը 2022 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 7,7 %։ ՀՆԱ-ի իրական միջին աճը 2023 թ. հունվար-հունիսին կազմել է 7,6 %, իսկ երկրորդ եռամսյակում՝ 7,4 %:

«Կարծում եմ, որ երկրորդ կիսամյակը նույնպես հաջող կլինի Վրաստանի տնտեսության համար: Բացառված չէ, որ շատ ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր արձանագրվեն, քան առաջին կիսամյակում, ինչը մենք արդեն որպես փաստ արձանագրել ենք», - Դունդուայի խոսքերն է մեջբերում Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Ճշտված տվյալներով` 2021 թ.-ին Վրաստանի տնտեսական աճը կազմել է 10,5 %։ Վրաստանի տնտեսության իրական աճի միջին ցուցանիշը 2022 թ.-ին կազմել է 10,1%։

«Սաքստատ»-ի տվյալներով՝ 2023 թ. հունիսին երկրի տնտեսության աճի հարցում զգալի ներդրում են ունեցել շինարարության, առևտրի, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտները։ Նվազման միտում է նկատվել տրանսպորտի և էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման ոլորտներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում