Իրանը ներկայացրել է հեռահար հրթիռներով հանդերձված նավեր՝ իրանական կղզիների պաշտպանության նպատակով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերն օգոստոսի 2-ին մեկնարկած զորավարժությունների ընթացքում ներկայացրել են նոր նավեր, որոնք հանդերձված են 600 կիլոմետր հեռահարության հրթիռներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Զորավարժությունները մեկնարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում, որի տարածքային պատկանելությունն Իրանին վիճարկում են մի շարք արաբական երկրներ:

ԻՀԿՊ-ի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է, որ հատուկ ստորաբաժանումների նավերն առաջին անգամ հանդերձվել են 600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներով, որպեսզի պաշտպանեն Աբու Մուսայի և իրանական այլ կղզիների անվտանգությունը։

Ավելի վաղ իրանական կողմը բողոք էր հայտնել Թեհրանում ՌԴ դեսպանին՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նիստի արդյունքների շուրջ Մոսկվայի ստորագրած հայտարարության պատճառով։ Իրանի իշխանություններն արձագանքել են մի շարք կետերի, որոնցում երկրները պաշտպանել են Հորմուզի նեղուցի երեք կղզիների խնդրի խաղաղ լուծմանը հասնելու ԱՄԷ-ի մոտեցումը։ Խոսքը Աբու Մուսայի, Մեծ Թոմբեի և Փոքր Թոմբեի մասին է, որոնք Իրանը համարում է իրենը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս