Հասարակական

Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի իրավապահների կողմից ավելի քան 17 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում օգոստոսի 1-ին, ժամը 00.15-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի Շենգելի Մ.-ն, որը 2006 թ. մարտի 13-ից Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում