Քայլը սադրիչ բնույթ ունի. Սարգսյանը հերքել է Ադրբեջանի կողմից ձերբակալված արցախցու կապը հումանիտար նախաձեռնության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն անդրադարձել է «Տելեգրամ»-ի ադրբեջանական ալիքներում տարածված այն կեղծ տեղեկատվությանը, թե իբր օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքացին կապ ունի Արցախ տեղափոխվող հումանիտար նախաձեռնության հետ՝ նշելով, որ նման քայլը սադրիչ բնույթ ունի:

«Այս քայլը նպատակ ունի վարկաբեկել այս բացառապես հումանիտար նախաձեռնությունը: Այդ տեղեկատվությունը սադրիչ բնույթ ունի և որևէ աղերս չունի հումանիտար բեռները տեղափոխելու և «Spayka» ընկերության հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 1-ին լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Վարդան Սարգսյանը համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ բեռնատարների 19 վարորդ է այժմ ընկերությունից ներկա Սյունիքի մարզում, և նրանք բոլորը տեղում են: «Այո՛, բնականաբար: Վարորդների հետ կապված նշեմ, որ բոլորը տեղում են, և որևէ խնդիր չկա այս առումով»,- շեշտել է Սարգսյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել էր օգոստոսի 1-ին Հայաստանի քաղաքացու ձերբակալելու մասին՝ նշելով, որ ձերբակալել են Հայաստանի քաղաքացի Ռաշիդ Արամայիսի Բեգլերյանին (ծնված 1962 թ.): Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է իբր Աղավնո գյուղի հատվածում սահմանը խախտելու պահին: Արցախի տեղեկատվական շտաբն արձագանքել էր տեղեկատվությանն ու նշել. «Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանն այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում: Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ»:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա