Հասարակական

Դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են

1 րոպեի ընթերցում

Դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Բիշարյանի լիազորությունները դադարեցվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին օգոստոսի 1-ին տեղեկություն է հրապարակվել Բարձրագույն դատական խորհրդի կայքում:

«Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի կողմից 2023 թվականի հուլիսի 21-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է2023 թվականի օգոստոսի 1-ից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր Կարեն Ալբերտի Բիշարյանի լիազորությունները համարել դադարած»,-ասվում է ԲԴԽ որոշման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում