Տարածաշրջանային

Իրանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել տապի ալիքից բնակչությանը պաշտպանելու համար

1 րոպեի ընթերցում

Իրանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարվել տապի ալիքից բնակչությանը պաշտպանելու համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը օգոստոսի 2-ը և 3-ը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել տապի ալիքի պատճառով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA-ից, ակնկալվում է, որ ջերմաստիճանը կհասնի Ցելսիուսի սանդղակով 40 աստիճանի:

Այս հայտարարության նախօրեին Իրանի առողջապահության նախարար Բրահիմ Էյնոլահին նախազգուշացրել էր մարդկանց առօրյա կյանքի վրա ներկայիս տապի ալիքի հետևանքների մասին:

Ըստ առողջապահության ոլորտի պաշտոնյաների՝ երկրի բոլոր բուժհաստատությունները աչալուրջ կլինեն՝ ընդունելու մարդկանց, որոնց առողջական վիճակը կարող է վատթարանալ տապի ալիքի պատճառով: Շոգ եղանակն առավել մեծ բացասական ազդեցություն կարող է ունենալ 4 տարեկանից ցածր երեխաների, 65 տարեկանից բարձր անձանց և շաքարային դիաբետ, արյան ճնշման խնդիրներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում