Սփյուռք

600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են. մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը

5 րոպեի ընթերցում

600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրներից Հայաստանում են. մեկնարկել է Ազգային երիտասարդական համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ՝ համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից, «Երիտասարդների կողմից՝ երիտասարդների համար» կարգախոսի ներքո Հայաստանում են. մեկնարկել է առաջին անգամ անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը:

221087.jpg (738 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից և կտևի մինչև օգոստոսի 3-ը ներառյալ:

Համաժողովին հրավիրված են նաև 100 բանախոսներ 15-ից ավելի երկրներից:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ողջունելով բոլոր ներկաներին, ընդգծեց, որ համաժողովի նպատակն է հնարավորություն ընձեռել սփյուռքի հայ երիտասարդությանը՝ մասնակցելու Հայաստանի զարգացման գործընթացին, կապեր հաստատելու և հզորացնելու միմյանց, ինչպես նաև ոգևորելու, ընդլայնել իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում:

«Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ: Համաժողովին արծարծվող թեմաներն ընդգրկելու են երիտասարդության դերին, երիտասարդների ներգրավվածության մոդելներին, հայկական շահերի պաշտպանությանը և ազգային անվտանգությանը, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, ինքնությանը, գիտության և կրթության զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին, հայրենիքում առկա հնարավորություններին, հայրենադարձությանը և այլ ոլորտներին առնչվող հարցեր»,- նշեց Սինանյանը:

Աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն, ով համաժողովի հատուկ հյուրերից էր, նախագիծը չափազանց կարևոր է համարում և՛ Հայաստանի, և՛ Սփյուռքի երիտասարդների համար:

«Վերջին տարիներին Հայաստանում ես միշտ հանդիպել եմ սփյուռքի տարբեր ֆորումներ, բայց դրանք միշտ եղել են ինչ-որ կոնկրետ թեմաներով և երիտասարդներին չեն ներգրավել և սա առաջին անգամ է, որ Հայաստանում տեղի է ունենում սփյուռքի երիտասարդների ֆորում՝ Հայաստանում բնակվող երիտասարդների հետ միասին, սա իմ կարծիքով շատ կարևոր է և ավելի շուտ պետք է իրականացվեր:

Մենք միշտ ասել ենք, որ երիտասարդությունը մեր ապագան է, բայց դա այդպես չէ, այսօրվա երիտասարդությունը մեր ներկան է, քանի որ ժամանակները շատ են փոխվել ու այսօր տեխնոլոգիաների զարգացման, ինֆորմացիայի հասանելիության և շատ այլ գործոնների հաշվին՝ 15-16 տարեկան երիտասարդները ընդունակ են շատ ավելին անելու, քան 20 տարի առաջ: Եվ դա հաշվի առնելով՝ շատ կարևոր է, որ այսօր բոլոր հարթակներում լսել և որոշումների կայացմանը մասնակից դարձնել երիտասարդներին»,- նշեց Իսրայելյանը:

Համաժողովի մասնակիցներից Ռուսաստանաբնակ Վրեժ Ֆահրադյանը նման հավաքներում կարևոր է համարում նոր ծանոթների հետ շփումները:

«Առաջին անգամ 2022 թվականին մասանկցեցի Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ու ինձ համար նպատակ դրեցի, որ պետք է գալ Հայաստան, օգտագործել բոլոր հնարավոր տարբերակներն ու օգտակար լինել իմ հայրենիքին: Հիմա ես զգում եմ, որ Հայաստանն ունի տարբեր մասնագետների և մարդկանց կարիքն, ովքեր կարող են հայրենիքին օգտակար լինել ու նրանք այսօր այստեղ են և պետք է Հայաստանը կարողանա այս ռեսուրսը ճիշտ օգտագործել: Այսօր այստեղ հավաքվել են տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր նույնպես իրենց երկրներում ու համայնքներում կարող են քայլեր ձեռնարկել, իրենց ընկերների և շրջապատի շնորհիվ ծրագրեր ու մի շարք համագործակցություններ բերել Հայաստան»,- նշեց նա:

Վրեժ Ֆահրադյանն ընդգծեց, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում արդեն Հայաստանում է:

Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթանալու են ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որոնց ընթացքում տեղի կունենան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում