Սպորտ

Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

2 րոպեի ընթերցում

Կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: «Dongan Lake Sports Park» բացօթյա մարզադաշտում տեղի ունեցած միջոցառմանը 139 երկրի շուրջ 7000 պատվիրակ է մասնակցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմի դրոշակակիրներն են եղել աթլետներ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը: Միջոցառմանը տրիբունաներից ավելի քան 40 հազար հանդիսական է հետևել:

«Շատ բարձր մակարդակի միջոցառում էր, որը կարելի է համեմատել Օլիմպիական խաղերի բացման արարողության հետ»,- ասում է Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևերում՝ լող, սպորտային մարմնամարզություն, աթլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարի տեղակալը ԿԳՄՍՆ զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում