Թեհրանում հանդիպել են Իրանի և Սիրիայի արտգործնախարարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը պատվիրակության հետ միասին ժամանել է Թեհրան և հանդիպել իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարի դիմավորման արարողությունն անցկացվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության շենքում։
Երկկողմ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն համագործակցության մասին փաստաթղթերի իրագործումը, որոնք երկու երկրների միջև ստորագրվել էին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ վերջերս Սիրիա կատարած այցի ընթացքում։
Կարդացեք հոդվածը` Русский